Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել