Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի  սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։
 
Նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։ 

«Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են եղել ․ «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ կանգնել է։

Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում,   հայտնաբերվել է վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, այժմ պարզվում է, թե «Mercedes»-ը  կապ ունի՞ նշված դեպքի հետ, թե ոչ։ 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, թե  «Hummer»-ի տերը Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։

Նշել են նաև, որ գյուղում ամիսներ առաջ էլի մեքենաներ են ջարդել։  

Ըստ նրանց ենթադրությունների՝ չի բացառվում «վենդետան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել