Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին հանդուրժողաբար են վերաբերվում, ոչ ոք նրանց չի սահմանափակում, գլխավորը երեխաներին ձեռք չտալն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակների համար» ֆորումում։

«Մենք բավականին հանդուրժող ենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ, մենք պարզապես մեծ տեղ չենք տալիս դրան և ճիշտ չենք համարում դրան մեծ տեղ տալը, թող բոլոր մեծահասակներն ապրեն այնպես, ինչպես ուզում են, ոչ ոք նրանց չի սահմանափակում: Բայց ինչ վերաբերում է երեխաներին, ես արդեն բազմիցս ասել եմ՝ մի՛ դիպեք երեխաներին»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել