Shamshyan.com-ը գրում է.

Երեկ փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 

Ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա - Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են  «Tesla» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 13-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի փրկարարները։

Հրշեջ փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր եմ ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգե Մամիկոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։



Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել