Shamshyan.com-ը գրում է.

Փետրվարի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 165/4 հասցեի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Գևորգ Գ․-ի վարած КамАЗ մակնիշի և 56-ամյա Սահակ Ա․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 95-ամյա Խորեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Տեղեկություններ կան նաև, որ Opel-ի անվադողերը ոչ ձմեռային են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել