Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջ-փրկարարներն էլ մարել են Գագիկ Չիլինգարյանին պատկանող ավտոտնակում կայանված GAZ 3110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Այրվել են ավտոտնակի կենցաղային իրերը և վառելիքաքսուկային նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել