Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 24-ամյա Անդրանիկ Դավթյանի վարած «ՎԱԶ 2114» մակնիշի և 39-ամյա Գարիկ Անտոնյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի գազաբալոնը պոկվել է ու մոտ 10 մետր շպրտվել , իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել ճահճուտի մեջ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել