Lurer.com-ը գրում է.

Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, Վրաաստանի վարչապետի հետ կայացած համատեղ հայտարարության ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- հայտարարեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև նշեց, որ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել