Shamshyan.com-ը գրում է.
Հունվարի 15-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Այդ օրը ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Բ․-ն և հայտնել, որ իրենց տանից խոշոր չափի գումար են գողացել։
Տեղում Անդրանիկ Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ իրեն ահայտ հանգամանքներում իր ննջասենյակում տեղադրված չհրկիզվող պահարանից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար։
Տուժողը հայտնել է, որ իր բնակարանից ընդհանուր առմամբ հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար, 1,5 մլն դրամ և մի քանի մլն դրամի ոսկյա զարդեր։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/01/19/1254086
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել