ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել :

Մասնավորապես՝ «Էրիկի մոտ» հացատանը Տիրան Խաչատրյանը Արցախի իր մտերիմ մարդկանց հետ խնջույքի է մասնակցել, որից հետո խնջույքի մասնակիցները գինովցել են ու սկսվել է թեժ խոսակցությունը։

Ըստ ամենայնի՝ Արցախը հանձնելու հարցը մեկը մյուսի վրա են գցել ու մեղավորների հարցը բարձրացրել, որից հետո սկսվել է կռիվ-ծեծկռտուքը, ինչի արդյունքում էլ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Պաշտպանության նախկին նախարար, այժմ ԱԱԾ մեկուսարանում կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի կողմից պարգևատրված զենքով կրակել է:

Ի դեպ՝ վերոնշյալ հացատանը խնջույթի են եղել այլ քաղաքացիները, որոնք լսելով ձայները՝ դուրս են եկել ու կրակոցից ստացել են մարմանական վնասվածք:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝  միջադեպի ժամանակ եղել է Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը, ով ապրում է Ակունք գյուղում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 11-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» հացատանը ու միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, նա ձերբակալված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել