Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գետնանցումի պատնեշին և այնտեղ տեղադրված աղբամաններին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները, տեղափոխվել են մեկը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մյուսը՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Քննչական բաժինը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել