Hraparak.am-ը գրում է.

Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացումը կընդլայնի առաքելության հնարավորությունները և թույլ կտա ավելացնել պարեկների թիվը։ Այդ մասին հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: 


«Առաքելության անձնակազմի ավելացումը ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղերում։ 
Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև ներդրում ունենալու հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովման գործում»,- նշել է նա։

Ավելի վաղ ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում են ընդունել Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության թիվն ավելացնել 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել