Starnews.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեկ երեկոյան կյանքից հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի մահվան պատճառը եղել է սրտի կանգը։

StarNews-ը գրում է, որ երգչի նախկին կինը՝ ԱՄՆ-ում բնակվող Մերսեդեսը, նույնպես լուսանկարներ ու հոլովակներ էր հրապարակել, և գրառում կատարել՝ Արայի մահվան առիթով.

«Ցավալի է, որ Ալանը կորցրեց իր հայրիկին։ Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան կոտրված են մեր սրտերը։ Արայիկ, հանգչիր խաղաղությամբ։ Մնացին միայն հիշողությունները»,-գրել էր նա։

Նշենք, որ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Արան, խոսելով նախկին կնոջ մասին, ասել էր.

«Արժեր թողնել ամեն ինչ ու գնալ ԱՄՆ։ Սիրում էի։ Սերը միշտ արժի, անկախ ամեն ինչից։ Ով ուզում ես եղիր, եթե սիրում ես, պիտի գնաս սիրուդ հետևից։ Որ երբ հետո հայելու մեջ նայես ու քեզ այդ հարցը տաս, հասկանաս, որ այդտեղ էլ ես անկեղծ՝ սիրել ես գնացել ես։ Իմ նախկին կինը, ում ես շատ հարգում եմ, ինձ շատ օգնել է հենց այն ժամանակ՝ 2003-2004 թվին։ Դա մի ժամանակահատված էր, որի ընթացքում ես շատ անգամներ եղել եմ երջանիկ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել