Hraparak.am-ը գրում է.

Ալլա Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) Ամանորից հետո կտեղափոխվի Լոնդոն, քանի որ Կիպրոսի կլիման իրեն հարմար չէ։ 
Այս մասին հայտնել են երգչուհու ընկերները։ 


Նրանց խոսքով՝ նա հաճախ է բողոքում իր առողջական վիճակից, սրտի հետ կապված խնդիրներից։ Նոյեմբերի վերջին Պուգաչովան թռավ Լոնդոն՝ բնակարան փնտրելու։

«Ուղևորությունը դեպի Լոնդոն իսկապես տեղի ունեցավ: Բայց այնտեղ Պուգաչովան զբաղված էր ոչ թե խնջույքներով, այլ առանձնատան ընտրությամբ, որտեղ նա նախատեսում է ընտանիքը տեղափոխել ամանորյա տոներից հետո»,- ասել է Պուգաչովայի ընկերուհին Комсомольская правда-ին տված հարցազրույցում։ 

Նա նշել է, որ աստղը ցանկանում էր, որպեսզի իր երեխաները՝ Հարին ու Լիզան սովորեն Լոնդոնում։
Սակայն սրտանոթային վիրաբույժ Սաբիր Աիդաևը նշել է, որ Լոնդոնի կլիման նույնպես վնասակար է Պուգաչովայի առողջության համար։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան աշխարհի ամենախոնավ վայրերից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել