Hraparak.am-ը գրում է․

Մամուլը գրել էր, որ իշխանությունը որոշել է ազատվել բոլոր ընդդիմադիր համայնքապետերից, հաջորդը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Ըստ մամուլի՝ իշխանականները հրահանգել են իրավապահներին գործընթաց սկսել Առուշանյանի նկատմամբ, ուսումնասիրել նրա ընտանիքին պատկանող բիզնեսները, չարաշահումներ գտնել եւ այս ճանապարհով հասնել նրա հեռացմանը։

Այս առնչությամբ «Հրապարակը» խոսեց Առուշ Առուշանյանի հոր՝ Գագիկ Առուշանյանի հետ․ ինքն է զբաղվում ընտանեկան բիզնեսով։ Վերջինս ասաց, որ ստուգումներ եղել են դեռեւս ամռանը եւ իրավապահները որեւէ խախտում չեն արձանագրել։ «Սպասում ենք Պետական եկամուտների կոմիտեի՝ օրինապահ հարկ վճարողի մասին հավաստագրին»,-ասաց Առուշանյանը։

ՊԵԿ-ը նման հավասատագիր է տալիս այն դեպքում, երբ հարկ վճարողի մոտ որեւէ խախտում չի արձանագրվում։ Առուշանյանների ընտանիքին պատկանող բիզնեսը այդ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է նաեւ 2019թ․-ի հունվարի 1-ից 2020թ․-ի նոյեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում առանց որեւէ խախտումների գործունեություն ծավալելու համար։ Ի դեպ սույն  հավաստագիրը ստացել են Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել