Starnews.am-ը գրում է․

Դերասան Նորայր Եղյանը հանրային լայն ճանաչում ձեռք բերեց մի քանի վարկանշային հեռուստասերիալներում նկարահանվելու շնորհիվ՝ այդպիսով մեծացնելով իր հանդեպ հետաքրքրությունը։

Սակայն հանրությանը ամենահետաքրքրող թեմայի՝ անձնական կյանքի մասին, Նորայրը այդպես էլ բացահայտումներ չի անում՝ նշելով.

«Նախկինում անձնական կյանքս բաց էր հանրության համար, հաճախ էի տարբեր առիթներով խոսում այդ մասին: Փորձը ցույց տվեց՝ որքան այն փակ ես պահում, այնքան հաջող է դասավորվում: Երբ կողքիս լինի այն միակը, որի հետ ամեն բան լուրջ եւ վերջնական կլինի, այն ժամանակ էլ բոլորին կհայտնեմ, որ երջանիկ եմ: Այս շրջանում սիրահարված եմ իմ աշխատանքին»։

Փոխարենը՝ դերասանն օրերս «Ես ինձ գիտեմ» հաղորդաշարի շրջանականերում իր հետ կապված բավականին զավեշտալի մի դեպք էր պատմել՝ ասելով, որ Հոլանդիայում գտնվելու ժամանակ տեղեկանում է, որ ոստիկանները ձերբակալել են իր ընկերոջը ու ինքն էլ գնում է դեպքի վայր։ Հենց այնտեղ էլ, ընկերը տեսնելով Նորայրին, ձեռքով է անում և ոստիկանները հասկանում են, որ նրանք միասին են ու դերասանին ևս ձերբակալում են։ Նորայրը նշել էր, որ այդ դեպքի հետևանքով ինքը երեք օր մնացել է Հոլանդիայի բանտերից մեկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել