Hetq.am-ը գրում է.

Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն է։ Հանքավայրը շահագործելուց առաջ փորձաքննություններ չեն իրականացվել, հանքարդյունահանման պայմանագիր չի կնքվել։ Հայաստանի սեփականությունը համարվող ընդերքն ամիսներ շարունակ ապօրինի արդյունահանվել է։ Դա շարունակվում է նաև այսօր։

Մասիս համայնքի Ռանչպար գյուղից Արաքս գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Քասախ գետի ափերով պարփակված տարածքում 2023 թ.-ի սկզբից ավազի արդյունահանում է կատարվում։ Արբանյակային լուսանկարների միջոցով երևում է, որ հանքարդյունահանում իրականացում է առնվազն 2023 թ.-ի ապրիլից։

Կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն՝ հողամասի սեփականատերը Հուսիկ Բաղդասարյանն է։ Տարածքում ձկնաբուծական տնտեսություն է գործել, որը երկար տարիներ նպատակային նշանակությամբ չի օգտագործվել։ 2022 թ.-ին 64 հա հողատարածքը վարձակալության իրավունքով գրանցվել է «Արարակ» ՍՊԸ-ի անվամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել