Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն ամուսնացել է «Матч ТВ»-ի հաղորդավար Յանա Ռոմաշկինայի հետ։

 Սեպտեմբերի վերջին Ռոմաշկինան հրապարակել էր լուսանկար՝ մատնեմատին ամուսնական մատանիով և մակագրել՝ «Ես ասացի՝ այո»։ 

 «Матч ТВ»-ն զրուցել է հայ ֆուտբոլիստի հետ։

 – Վերջերս ամուսնության առաջարկ արեցիք Ձեր ընկերուհուն: Այս իրադարձությունից հետո փոփոխություններ զգո՞ւմ եք Ձեր կյանքում և խաղադաշտում:

– Նույնիսկ մինչ առաջարկը, երբ ծանոթացա Յանայի հետ, իմ մեջ փոփոխություններ զգացի։ Սա շատ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Շատ շնորհակալ եմ այս մարդուն և, իհարկե, երջանիկ, որ մենք ամուսին և կին ենք:

– Որտե՞ղ եք պլանավորում անցկացնել ձեր հարսանիքը: Միգուցե մեղրամի՞ս լինի։

-Մենք արդեն ամուսնացել ենք։ Այն հնարավորինս համեստ էր, մտերիմ մարդկանց շրջապատում։ Հարսանիք չենք անելու։ Իմաստ չենք տեսնում մեծ հարսանիքի մեջ, հրավիրել ենք հարազատների և ընկերների նեղ շրջանակ և հանգիստ ամուսնացել ենք»,- ասել է ֆուտբոլիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել