Hraparak.am-ը գրում է․

Սկսում ենք 2024 թվականի պետական բյուջեի քննարկումը։ Այս քննարկումը նույնպես նախորդ տարիների նման տարածաշրջանային ու միջազգային լարված միջավայրում։ Մեզ համար սա նոր չէ ու վերջին երեք տարիներին, իհարկե տարբեր աստիճանի, լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում  2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհդարանական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը։ Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների ու քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Մենք ապրում ենք երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում։  Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար»- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել