ArmLur.am-ը գրում է․

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից եւ կրակոցներից: Ով է ավտոմատը հանել ու կրակել։

Հոկտեմբերի 20-ի հայտնի դարձավ, որ Արագածոտնի մարզի «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրից դեպի «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Աշտարակի քաղաքապետի տեղակալին վիրավորում ստացած տարել էին հիվանդանոց: Ավելի ուշ shamshyan.com-ը գրեց, որ իրավապահները տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալել են Ուջան համայնքի ղեկավար 28-ամյա Գրիգոր Հարությունյանին, «Ես և նա» ՍՊԸ տնօրեն, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբորը՝ 54-ամյա Նաիրիի Սահակյանին, Ուշի համայնքի ղեկավար 45-ամյա Մարտին Մարտիրոսյանին եւ այլոց:

Նշված անձանց նկատմամբ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի տարբեր հոդվածներով, որպես կասկածյալներ, մեղադրանքներ են առաջադրվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման տարբեր վայրեր: Այս պահին 11 անձ շարունակվում է ձերբակալված մնալ:

Իսկ հիմա կոնկրետ ինչ է կատարվել:

Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատերը վերոնշյալ հատվածում հողի վրա աշխատանքներ է իրականացրել եւ նշված հասցե է եկել Աշտարակի քաղաքապետ ՔՊ թիմակից Թովմաս Շահվերդյանը ու սկսել վիճել նրանց հետ տարածքի հողի մասով ու իր առարկությունները ներկայացրել, որից հետո հեռացել է: Նրա հեռանալուց հետո դեպքի վայր են գալիս ոստիկանները, քանի որ օպերատիվ տվյալներ են ստանում, որ նշված հասցեում «մարտաֆիլմ կինո» է լինելու ու մինչ ոստիկանները հսկում են տարածքը, դեպքի վայր են գալիս մոտ 40 հոգանուց խումբ ու սկսում են քարերով, բահերով դաժան ծեծի ենթարկել ռեստորանի տիրոջը: Անգամ ոտիկանների ներկայությունը չի սաստում խմբի անդամների դադարեցնել մարտաֆիլը: Այս իրավիճակը տեսնելով՝ ռեստորանի տիրոջ տղան հանում է ավտոմատը ու կրակում, որպեսզի սաստի ներկաներին ու կրակոցներից վիրավորվում է Աշտարակի քաղաքապետի տեղակալը ու եւս մեկ անձ։

Իրավապահ համակարգում քննություն է շարունակվում եւ ենթադրություններ կան, որ միգուցե քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն է այս խմբին ուղարկել ռեստորանի տիրոջ դեմ, ինչեւէ քննոււթյունը կպարզի, իսկ մենք կհետեւենք քննության ընթացքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել