Hraparak.am-ը գրում է․

«Ադրբեջանը չի սահմանափակվելու Լեռնային Ղարաբաղով, նրա հաջորդ նպատակը Հայաստանն է, ավելի կոնկրետ՝ Սյունիքը»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը: Նրա կարծիքով՝ անկախ նրանից, թե Սյունիքի մարզն ինչ կարգավիճակ կունենա, Բաքուն դրա վերահսկողությունն ամեն գնով վերցնելու է իր ձեռքը.


«Պաշտոնական Բաքուն ասում է, որ պատրաստ են կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև նաև Իրանի միջոցով, սակայն այդ կապն արդեն իսկ ստեղծված է, միևնույն ժամանակ այն ոչ մի կապ չունի Զանգեզուրի միջանցքի հետ: Այդ կերպ փորձում են տարածաշրջանում մոլորություն ստեղծել: Շատ է խոսվում Իրանով միջանցքի մասին, այո, այն կարող է կառուցվել, սակայն ունենալու է ձևական բնույթ: Բաքուն և Անկարան ցանկանում են ուղիղ ճանապարհ կառուցել Սյունիքով և դա անելու են ամեն գնով»,- ասաց Կոլերովը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել