Hraparak.am-ը գրում է․

«Փաստերը վկայում են, որ Ադրբեջանը մանրամասն պատրաստվել է այս զինված հարձակումներին, մենք բացահայտել ենք փաստերի միջոցով նաև նրանց ստրատեգիական նպատակները, ուղղությունները։ Մենք բացահայտել ենք՝ ինչպես են նրանք հասել իրենց նպատակենրին կամ ինչպես են հենց սկզից նպատակադրել այդ ամենը»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ ներկայացվում են բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:


«Նրանց նպատակներից մեկը եղել է քաղաքացիական բնակավայրերը կտրել միմյանցից։  Մենք Արցախում մինչև վերջին դեպքերը ունեինք 4 քաղաքացիական բնակավայր կամ շրջան՝ Մարտակերտ, Ասկերան, Մարտունի, Ստեփանակերտ։ Նրանք այնպես են անել, որ հենց սկզբից մեկուսացնեն մարդկանց իրարից։ Ստիպել են մարդկանց մեկուսանալ ու հրետանակոծել են՝ ստիպելով այս անկյունից գնալ այն անկյունը կամ հակառակը։ Նրանք նաև կտրել են մեր զինվորականների ու քաղաքացիական անձանձ միջև կապը, ինչը նույնպես ռազմավարական նշանակության քայլ է եղել։ Սա արել են, որ մարդիկ չկարողանան հասկանալ՝ առաջխաղացումներ կան, թե ոչ, առհասարակ ինչ վիճակ է տիրում դիրքերում և այլն։ Ռազմական գործողությունները եղել են ցերեկը՝ մոտավորապես 12։00-ին, սա մի ժամանակ է, երբ երեխաները այդ ժամին դպրոցում դասի են եղել, ուսանողներն էլ՝ համալսարանում։ Ծնողներին կտրել են երեխաներից, մայրերը չեն իմացել՝ երեխաները որտեղ են և այլն։ Սրանք պատահականություն չեն, սրանք նպատակադրված քայլեր են եղել, որովհետև սրանով նրանք ստեղծել են խուճապ։ Նրանք այնպես են արել, որ քաոսային վիճակը հնարավոր չլինի կառավարել»,- ասաց Թաթոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել