Hraparak.am-ը գրում է.

Ռուսական ռոքի լեգենդ, «Парк Горького» և «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինը (ԽՍՀՄ ականավոր ղեկավարներից Անաստաս Միկոյանի թոռնիկը-խմբ․) մեկնաբանել է իր ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը:
Ավելի վաղ գրել ենք, որ նրա խորթ որդին՝ Ռոմանը, Կրյուկովո գյուղի ամառանոցում (Իստայի շրջան) սպանել է իր կրտսեր եղբորը՝ Արտյոմին, և տատին՝ Պոլինա Տկաչենկոյին (Նամինի նախկին կնոջ մորը):


«Ես էլ հենց նոր իմացա այդ մասին, սարսափելի ողբերգություն է։ Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա նախկին կնոջս՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Միշտ էլ տականք է եղել։ Ես երկար տարիներ չեմ շփվում նրա հետ, որովհետև անարժան ու ստոր մարդ է։ Նա երբեք իմ ազգականը չի եղել»,-խոստովանել է արտիստը լրագրողների հետ զրույցում։

Նամինի խորթ որդին ինքն է զանգել իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այդ պահին նա թմրանյութերի ազդեցության տակ է եղել։ Այժմ ենթադրյալ մարդասպանը սպասում է դատական նիստին, որտեղ նրա նկատմամբ խափանման միջոց պիտի ընտրեն։

Վարկած կար, որ Ռոմանը գույքային վեճերի պատճառով է սպանել եղբորն ու տատին։ Սակայն հարցաքննության ժամանակ հայտնի է դարձել, որ հարազատների միջև վեճ է սկսվել թմրանյութերից կախվածության պատճառով։ Տղամարդուն դուր չի եկել, որ մտերիմները հաճախ են խրատում իրեն։

Ի դեպ, պարզվում է, որ Նամինի որդին ու զոքանչը Ռոման Միկոյանի առաջին զոհերը չեն։16 տարի առաջ (2007 թվականի հունվարին) նա Մոսկվայի հարավ-արևմուտքում վրաերթի է ենթարկել մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհու։ Այդ ժամանակ հարցը փակվել է երկու տարի պայմանական ազատազրկումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել