Hraparak.am-ը գրում է.

«Ակադեմիական քաղաքում կտեղակայվի մինչև 16 բուհ՝ մինչև 8 պետական և մինչև 8 միջազգային կամ մասնավոր բուհեր։ Ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում՝ հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով կամ այլ եղանակներով։ Այդտեղ բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նշենք, որ կառավարությունը քիչ առաջ հաստատեց վերոնշյալ ծրագրի հայեցակարգը։


«Ակադեմիական քաղաքի տեղադիրքի համար նախատեսված է 17-րդ թաղամասի մերձակայքն ու «Հայֆիլմի» տարածքը։ Ի դեպ,  հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, «Հայֆիլմի» տարածքին անդրադառնալու ենք այն պարագայում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի»,- ասաց նախարար Անդրեասյանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել