Hetq.am-ը գրում է.

Բռնի տեղահանված արցախցիների հոսքին զուգահեռ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկայում գների էական աճ է նկատվում։ Այս մասին գրում է «Հետք»-ը:

Սոցիալական ցանցերում և ամենուր տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախահայերը, նրանց հարազատներն ու ընկերները վարձով բնակարաններ են փնտրում։ Նրանց մի զգալի մասը հրաժարվում է պետության հատկացրած տներից ու բնակարաններից, քանի որ նախընտրում է Երևանում կամ Երևանին մոտ գտնվող քաղաքներում ապրել։ 

Պահանջարկը կտրուկ ավելացել է, և արդեն երեք օր է՝ վարձով տրվող տների ու բնակարանների սեփականատերերը բարձրացնում են գները։ 

Մեր փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ տների ու բնակարանների գներն ընդամենը երեք օրում նվազագույնը 30%-ով թանկացել են, առանձին դեպքերում՝ նույնիսկ կրկնակի-եռակի։

Այս ֆոնին կան նաև փոխզիջումների գնացող սեփականատերեր և գործակալություններ։ Ինչպես նաև՝ սեփականատերեր, որոնք պատրաստ են անվճար տրամադրել բնակարանները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել