ArmLur.am-ը գրում է․

Նախիջեւանում ավարտվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի երկկողմ բանակցությունները, հաղորդում է «Անադոլու»-ն։ Նա այսօր՝ մեկօրյա այցով ժամանել էր Ադրբեջան:

Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Նախիջևան է ժամանել նաև թուրքական մեծ պատվիրակություն, այդ թվում՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը, Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեքը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Արցախի դեմ ագրեսիան եւ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր:

Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով Էրդողանն ու Ալիեւը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել