Հայաստանում առաջին սպորտային ռադիոն՝ «To.sport fm 96.3»-ը, դարձել է ՆՈԱ ֆուտբոլային ակումբի հովանավորը։ Սա հայկական սպորտի պատմության մեջ առաջին՝ սպորտ- մեդիահամագործակցությունն է, որի հիմքում սպորտի զարգացմանն ուղղված ընդհանուր նպատակներն ու գաղափարներն են։
«ՆՈԱ ֆուտբոլային ակումբի ու To.Sport FM 96.3-ի համագործակցությունը ոգևորիչ է այն տեսանկյունից, որ մեր ակումբի հովանավոր է դարձել ընկերություն, ում գաղափարախոսության մեջ սպորտը, առողջ ապրելակերպը դրված է եղել հենց սկզբից։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от FC NOAH (@noah.footballclub)

Այս տեսանկյունից սա պարզապես համագործակցություն չէ, սա նույն ուղղությամբ ու նույն նպատակներն ունեցող երկու ընկերությունների ուժերի համատեղում է։ Դե իսկ նպատակը հայկական սպորտի զարգացումն ու դրա վերելքն է։ Մի խոսքով, այսուհետ Նոան ու To.SportFm 96.3-ը միասին են բռնելու չեմպիոնական ալիքը։ Բացի այդ վստահ եմ, որ «To.sport fm 96.3»-ի պրոֆեսիոնալները միայն օգնելու են ճիշտ լուսաբանել այն, ինչ կատարվում է հայկական սպորտում»,- ասաց ՆՈԱ ֆուտբոլային ակումբի տնօրեն Արտակ Աշխատոյանը։

«To.sport fm 96.3-ի համագործակցությունը նպատակ ունի ոչ միայն սատարել սպորտի զարգացմանը Հայաստանում, այլև խթանել առողջ ապրելակեպրին՝ լսարանի համար ապահովելով հետաքրքիր ու չկրկնվող սպորտային եթերացանց։ Այս համագործակցությունը կոտրելու է նաև այն կարծրատիպը, որ մեդիան քիչ է անդրադառնում սպորտին։ Սա դառնալու է առաջին մեծ համագործակցությունը հայկական սպորտի պատմության մեջ։

To.sport fm 96.3-ը հիմնադրման օրից հայկական սպորտի կողքին լինելը եղել է մեր սկզբունքներից մեկը ու այսօրվա համագործակցությունը վկայում է դրա մասին։ Հաճախ է խոսվում այն մասին, որ մեդիան շատ քիչ ուշադրություն է հատկացնում սպորտին ու այս համագործակցությունը լրացնելու է այդ բացը։ Այսուհետ ՆՈԱ-ի հետ միասին շարունակելու ենք բռնել չեմպիոնական ալիքն ու համոզված եմ, որ այս ակումբի հաջողությունների մասին դեռ շատ ենք լսելու»,- ընդգծում է ««To.sport fm 96.3»-ի տնօրեն Մարիամ Մանուկյանը։

«To.sport fm 96.3»-ի հարթակում ներկայացվելու են մարզիկների հաջողության պատմությունները, հայտնի ու անհայտ դրվագներ նրանց կյանքից և ոչ միայն։ Ռադիոկայանն իր ոճի մեջ գրավիչ է ակտիվ կենսակերպ վարողների և պարզապես թարմ ու ճաշակով երաժշտություն նախընտրողների համար։ Եթերացանկում սպորտային իրադարձությունների մասին լուրերից բացի լինելու են նաև մարզիկների հետ բացառիկ հարցազրույցներ, բոլորովին նոր մեդիապրոդուկտ, սպորտային ժամանց և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել