ArmLur.am-ը գրում է․

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հայտարարել է, թե ինչպե՞ս են քվեարկելու երևանցիները առաջիկա ավագանու ընտրություններին։ Հարցումներին մասնակցել է 802 երևանցի:

Հարցմանը մասնակցածների 22,5 տոկոսը քվեարկելու է ՔՊ–ի և Տիգրան Ավինյանի, 14,3 տոկոսը` «Ազգային առաջընթաց կուսակցության» ու Հայկ Մարությանի օգտին։

7,8 տոկոսը ընտրելու է «Մայր Հայաստան» դաշինքին` Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ 6,7 տոկոսը` «Հանրային ձայն» կուսակցության` Արտակ Գալստյանին, 5,7 տոկոսը` «Ապրելու երկիր» կուսակցությանը և Մանե Թանդիլյանին, 5,2 տոկոսը` «Հանրապետություն» կուսակցությանը և Արտակ Զեյնալյանին, 3,8 տոկոսը` «Լուսավոր Հայաստանին» և Դավիթ Խաժակյանին, 3,6 տոկոսը «Հաղթանակ» կուսակցությանը և Վիկտոր Մնացականյանին:

Մնացած տոկոսները բաշխվել են մասնակից մյուս ուժերի միջև։ 9,9 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 11,6 տոկոսն էլ հրաժարվել է հայտնել, թե ում օգտին է քվեարկելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել