Ցավալի լուր, զոհ, զինծառայող է զոհվել Գեղարքունիքում, Ախպրաձորի հատվածում, թշնամու գնդակից: Այն հատվածից, որն արդեն տեւական ժամանակ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Փաստն արդեն գրեթե մոռացվել է, չեն հիշում, սովորական է դարձել: Իսկ նույն ժամերին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը անհասկանալի հանդերձանքով մի խումբ պաշտոնյաների հետ մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթի» աննորմալ անվանումով իբր«համաբանակային» մարզախաղերի բացման արարողությանը: Հարկային աշխատողն ու ոստիկանը՝ համաբանակային մարզախաղերին... խենթացել են: Եթե ցանկանում եք ծաղրածու լինել, հեռու մնացեք Բանակից: Առանց այդ էլ շատ եք ստորացրել... ծաղրածուի տարատեսակ հանդերձանքներդ առեք ու ...Իսկ այսօր զոհ ունենք, մի լույս էլ հանգավ: Իսկ կային ժամանակներ, երբ Ախպրաձորն առաջնագիծ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել