
Հուլիսի 19-ից 24-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող-մարզիկները մասնակցում են Խորվաթիայում կայանալիք 2023 թվականի Եվրոպական համալսարանական խաղերին։
Հայաստանից այս տարի Խորվաթիա է մեկնել 3 ձյուդոիստ, 1 կարատեիստ և 2 թաեքվանդոյի մարզիկ, ինչպես նաև մեկական մարզիչ՝ յուրաքանչյուր մարզաձևից և պատվիրակության ղեկավարը։
ՀՖԿՍՊԻ-ի հանրային և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը պատմեց, որ համալսարանական խաղերին մասնակցելը իրականություն է դարձել «TotoGaming»-ի աջակցության շնորհիվ, որն արդեն երկրորդ տարին է նպաստում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող-մարզիկների այս խաղերին մասնակցությանը։
Մեկնելուց առաջ Blognews.am-ը ներկա գտնվեց մարզիկների վերջին մարզումներին, զրուցեց պատվիրակության անդամների ու կազմակերպիչների հետ և հետաքրքրվեց՝ ինչ ակնկալիքներ այս մրցումներից։
Հավաքականի անդամ Մելինե Բուռնազյանը պատմեց, որ գտնվում է ֆիզիկական լավ վիճակում և կարծում է՝ մեդալով կվերադառնա հայրենիք․
«Մասնակցությունը նման մրցումներին լավ փորձառություն է ուսանող-մարզիկների համար և հնարավորություն՝ բարձրացնելու մեր մարզական և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչ մակարդակի վրա են այնտեղի մարզիկները։
Այս մրցաշարը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի մեր մրցակիցներին լավ ճանաչենք, որպեսզի մեզ ցույց տանք միջազգային խաղերի ժամանակ», - նշեց Մելինեն, ապա ավելացրեց, որ լավ տրամադրությամբ են մեկնում և փորձում են այնպես անել, որպեսզի լարվածությունը չխանգարի։
ՀՖԿՍՊԻ հանրային և ինստիտուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը սա մարզիկների համար միջազգային մրցումների մասնակցելու հրաշալի հնարավորություն է համարում.
«Այս տարվա մեր պատվիրակությունն ավելի մեծ է և դա «TotoGaming»-ի աջակցության արդյունքում հնարավոր դարձավ։ Մենք միասին արդեն մի շարք կարևոր սպորտային ծրագրեր ենք իրականացրել։ Հուսանք մեր մարզիկները պատվով կներկայացնեն երկիրը Եվրոպական համալսարանական խաղերում, կզբաղեցնեն մրցանակային տեղեր և կվերադառնան մեդալներով»։
ՀՖԿՍՊԻ մարզական ակումբի նախագահ Հարություն Ղարիբյանն էլ պնդեց, որ ընտրել են լավագույն մարզիկների, ովքեր գտնվում են լավ սպորտային վիճակում և ջանք չեն խնայում, որպեսզի նրանք հաջողության հասնեն.
«Հույսս շատ մեծ է, որ ամեն սպորտաձևից մի մեդալով կվերադառնանք։ Նախորդ տարվա փորձն էլ հաշվի առնելով, կարող եմ ասել, որ առաջընթաց կա և քայլ առ քայլ գնում ենք էլ ավելի մեծ բարձունքներ հաղթահարելու»։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հանրային և ինստուցիոնալ կապերի բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը համարում է համագործակցությունը «Toto Gaming»-ի հետ հրաշալի հնարավորություն և շնորհակալ է իրենց աջակցելու համար.
«Համագործակցության արդյունքում հնարավորություն եղավ, որպեսզի այս տարվա մեր պատվիրակությունն ավելի մարդաշատ լինի և հուսանք մեր մարզիկները պատվով կներերկայացնեն մեր երկիրը Եվրոպական համալսարանական խաղերում և կվերադառնան մեդալներով և կզբաղեցնեն մրցանակային տեղեր»։
ՖԻՄԱ-ի նախագահ Հարություն Ղարիբյանն էլ պնդեց, որ ընտրել են լավագույն մարզիկների, ովքեր գտնվում են լավ սպորտային վիճակում և ջանք չենք խնայում, որպեսզի հաջողության հասնեն.
«Հույսս շատ մեծ է, որ ամեն սպորտաձևից մի մեդալով կվերդառնանաք։ Նախորդ տարվա փորձն էլ հաշվի առնելով, կարող եմ ասել, որ առաջընթաց կա և քայլ առ քայլ գնում են մեծ բարձունքներ հաղթահարելու»։
ՀՖԿՍՊԻ հետ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շուրջ համագործակցության շրջանակներում «TotoGaming» ընկերությունը ինստիտուտին տրամադրել է շուրջ 3 միլիոն դրամ՝ ուսանող-մարզիկների ներկայությունը մրցումներին ապահովելու համար։ Վերջին մարզումներին ներկա էր հովանավոր ընկերության մամուլի և հանրային կապերի պատասխանատու Աելիտա Չիլինգարյանը, ով նշեց՝ ուրախ է, որ այս ամենի մի մասն են դարձել։
«Այս տարի պատվիրակությունը 11 հոգուց է բաղկացած։ Համեմատության համար ասեմ, որ անցյալ տարի պատվիրակությունը երեք հոգուց էր բաղկացած։ Սա արդեն խոսում է այն մասին, թե ինչքան ակտիվ մասնակցություն ունենք։
Երբ միավորվեցինք ՀՖԿՍՊԻ-ի հետ այս նախագծի շուրջ, մենք հասկացանք, որ սա այն փուլերից է, որ յուրաքանչյուր ուսանող-մարզիկ պետք է անցնի։ Սա ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության մասին է խոսում, այլ նաև հոգեպես ճիշտ տրամադրվածության։ Համոզված եմ, որ մարզիկները Խորվաթիա են մեկնում չեմպիոնական տրամադրությամբ և վերադառնալու են չեմպիոնական կոչումներով»։