ArmLur.am-ը գրում է․

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և մեկ հողամաս Նոյեմբերյան քաղաքում: Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ՝ YAMAHA 2020 թվականի արտադրության և Parvaz GL  մակնիշի, որը 2013 թվականի արտադրության է, նաև  2013 թվականի արտադրության Nissan մակնիշի ավտոմեքենա, որոնք տարեվերջին պահպանվել են:

Նախկին DJ  Ed Ward-ը հայտարարագրել է աշխատանքի վարձատրության դիմաց ստացած գումար ՀՀ Ազգային Ժողովից՝ 9 մլն 377 հազար դրամ: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 635 հազար դրամ: Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել են 300 հազար դրամ, իսկ բանկային դրամական միջոցները՝ 812 հազար դրամ: Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է նաև մեկ բնակարան, որը փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է ՔՊ-ական պատգամավորի կողմից:

Այսպիսով, Էդուարդ Աղաջանյանի եկամուտը ըստ 2022 թվականի հայտարարագրի կազմում է 9 մլն 477 հազար դրամ:

Մայիսի 5-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ այսօր որևէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Նախկին  DJ-ը հարցին, թե արդյոք իր մասնակցությամբ խնջույքները թմրանյութերով են անցնում, պատասխանեց.

«Իմ ասածը ուղիղ իմաստով մի հասկացեք, ես կարծում եմ՝ հասարակությունը լավատեղյակ է՝ ես ինչի մասին եմ խոսում եւ իմ ասածի մեջ որևէ արտառոց բան չկա»: Իշխանական պատգամավորի այս հայտարարությունը, որևէ ընթացք չստացավ: Նկատենք, որ Էդուարդ Աղաջանյանի հետ համատեղ բնակվող անձ Վիկտորյա Այդինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրրդականն է, սակայն Վիկտորյա Այդինյանի հայտարարագրում համատեղ բնակվող անձանց մեջ Էդուարդ Աղաջանյանը չկա, միայն Այդինյանի ընտանիքի անդամներն են: 

Այդինյանը հայտարարագրել է բնակարան, որը, ինչպես Էդուարդ Աղաջանյանի դեպքում, փաստացի պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է խորհրդականի կողմից:

Վիկտորյա Այդինյանի բանկային դրամական միջոցները կազմում են 1 մլն 616 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները 800 հազար դրամ: Փոխվարչապետի խորհրդականը աշխատանքի վարձատրության դիմաց «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից ստացել է 2 մլն 697 հազար դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել