Այս պահին Արցախից անգամ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անանհիտ Ավանեսյանը։

«Գիտեք, որ ժամանակի ընթացքում այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում, բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական բժշկական օգնություն ցուցաբերվի, բայց սա իհարկե լուծում չի կարող լինել։ Խստորեն դատապարտելով՝ ասում եմ, որ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին»,- ասաց նախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել