Հունիսի 10-ին, ժամը 12։01-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Փարպի գյուղ գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1980 թ․) և «VAZ-21011» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 2002 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1981 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1958 թ.) մոտեցրել են շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել