Թորոսյան Արսենի անտեղի պաթոսը
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովին է արձագանքել «նիկոլ» կոչվող արևի տակ իր տեղի փնտրտուքով տարված Թորոսյան Արսենը, որ չի դադարում ինքն իրեն անպոչ գդալի նման մեջ գցել ու ասենք առողջապահութան նախարար Ավանեսյան Անոյի ներվերն ուտել՝ նրան խելք սովորեցնելով. այդպես էլ չի կարողանում հաղթահարել գոծադիրից դուրս մնալու հետևանքով առաջ եկած հոգեբանական բարդույթները:
Մասնավորապես՝ խոսելով խաղաղության պայմանագրի կնքման հավանականութան կամ դրա իմաստի մասին՝ Թորոսյան Արսենը կարևորել է արցախցիների ու Ադրբեջանի երկխոսությունն ու պնդել, թե եթե այդ երկխոսությունը չստացվի, ու Ադրբեջանը չերաշխավորի արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, ապա «խաղաղություն չի լինի պարզապես»:
Հետաքրքիրն այն է, որ Թորոսյան Արսենն ու մյուս ՔՊ-ականները դեռ հույս ունեն, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկխոսելու ցանկություն ունի ինչ-որ մեկի հետ: Հարց է առաջանում՝ եթե Հայաստանը ստորագրում է մի փաստաթուղթ, որով արցախցիներին հռչակում է՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություն՝ որևիցե կարգավիճակ չունեցող, ապա ինչպե՞ս, ի՞նչ իրավական մեխանիզմներով է ստիպելու Բաքվին երկխոսել Ադրբեջանի կազմում գտնվելու մասին լսել անգամ չցանկացող արցախցիների հետ: Կամ հարց ՝ իսկ ո՞վ է Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, Նիկո՞լը: Ենթադրենք՝ վաղը Իլհամը որոշում է էթնիկ զտումների ենթարկել Արցախը, ի՞նչ է անելու ՔՊ-ական Հայաստանը, որն անգամ նորմալ բանակ չունի ու չի էլ ուզում ունենալ, թուրութվանքով գնալու է Ալիևների գերդաստանի կոկորդը կտրի՞, պարզ է, չէ՞, որ հայտնվելու է ընդամենը այստեղ-այնտեղ բողոքող մի անողնաշար սուբյեկտի կարգավիճակում՝ չունենալով ոչ մի իրական գործիքակազմ՝ Բաքվին ինչ-որ բան պարտադրելու:
Այնպես որ՝ Թորոսյան Արսենի՝ խաղաղություն չլինելու մասին հայտարարությունը պետք է պարզ մանիպուլյացիա հռչակել, քանի որ նույնիսկ Հայաստանը զեղչով Իլհամին վաճառող քաղաքական ուժը երբեք ու երբեք թուրքի «հավին քշա չի ասելու». Նիկոլի ուզածը մեկ բան է՝ Արցախի հայաթափումը և վերջ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1812
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել