
Բարոյականության ու համազգային համերաշխության կարևորության մասին քարոզ է տանում մի երևույթ, որի կյանքի ու աշխատանքային գործունեության մեջ դրանք խիստ երկրորդական տեղ են զբաղեցնում. Անդոնը չունի բարոյականություն, քանզի եթե ունենար, Նիկոլի հետույքում այսօր չէր հանգրվանի, իսկ համազգային համերաշխության մասին նրա պատկերացումները, մեղմ ասած, այլասերված են, քանի որ նա համերաշխ է երկու բանում՝ Նիկոլի հարատևության ու թուրքական շահի հետևողական պաշտպանության: Անդոնի կյանքի իմաստը ներկա պահին բացառապես այս երկուսն են: Ինչո՞ւ, քանի որ հենց այս երկու գործոններից է կախված նրա հետագա ճակատագիրը, այն, թե որքան դեռ կառչած կմնա աթոռին:
Անդոնի հորդորները առնվազը ցինիզմի ժանրից են, քանի որ ցանկացած ենթակա օրինակ է վերցնում նախևառաջ իր վերադասից. եթե Նիկոլն է բոլորի շեֆը, որին չորս ձեռքով պահում են նույն ուժայինները, ապա դժվար է նրանցից գերբնական հատկանիշներ պահանջել. ինչ տեսնում, այդ էլ ընդօրինակում են խեղճերը՝ գլուխները մի կերպ պահելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1796
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել