Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Այս սկզբունքների շրջանակներում մենք պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել քննարկումների  և ի վերջը ապաշրջափակմանը, ինչը կարևոր նշանակություն ունի նաև ՀՀ-ի համար»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ հայտարարություններ էին հնչեցվում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկղությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, փոխվարչապետը ասաց․

«Նման քննարկում այս պահին չկա, օրակարգում նման հարց չենք մշակել։ Նման  գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա»։

Խոսելով՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին, Գրիգորյանը ասաց․

«Միշտ եղել է տարբեր ընկալումների տեսանկյունից, կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Բայց ես կարծում եմ շատ դեպքերում էլ ընդգծել է միջանցքը այլ տեսակետ կամ վերաբերմունք ունենալու համար։

Երկրորդ տարբակի հետ կապած մենք մշտապես տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշոմը, որ դա ուղղակի բացառած է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին մենք միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքի մասին, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ապա ոչ, չենք քննարկելու, դա մեզ համար կամիր գիծ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել