
Ի՞նչ տեսախցիկների մասին է խոսում Գռզոն, եթե դրանց պակաս Երևանում ուղղակի գոյություն չունի: Կամ ի՞նչն է նրան այդքան շատ անհանգսռացնում, որ նույնիսկ արձանագրելով՝ անվտանգային խնդիը քաղաքը չունի՝ էլի տեսախցիկներ է պահանջում: Չլինի՞ թե վախենում է ասենք մահափորձի ենթարկվել և քանի որ չափազանց շատ է սիրում կյանքը, տեսախցիկների շատացման հարց է բարձրացնում, որ պոտենցիալ քիլերները հուշտ լինեն ու իր հետևից չընկնեն…
Տեսախցիկերի շատացման խնդիր է դնում մի ուժի ներկայացուցիչ, որի ընկերներն իշխանությունը վերցրեցին նաև տեսախցիկները վերացնելու խոստմամբ: Ճիշտ է՝ այն դեպքում խոսքն արագաչափերի մասին էր, բայց դե տեսախցիկը տեսախցիկ է՝ անկախ այն բանից՝ Գռզոյին է փողոցներում նկարում, թե՝ քաղաքացիների մեքենաները՝ ամեն մի խաչմերուկում:
Գռզոն շատ լավ գիտի, որ իրենց իշխանությունը բացառապես հենվում է ոստիկանական մահակի վրա, և քանի որ խնդիր կա՝ հնարավորինս հեշտացնելու ոստիկանների կողմից իրենց պահպանության գործը, Գռզոն ցանկանում է շատացնել տեսախցիկները, որ հեշտացնի Նիկոլի իշխանության պահապանների ամենամեծ առաքելության իրագործման ուղիները:
Գռզոն, անշուշտ, վախեցած է և վախեցած է առաջին հերթին այն պատճառով, որ հասկանում է՝ բոլորն էլ գիտեն, որ Նիկոլը միայնակ պատասխանատվություն չի կրում կատարվող կատավասիայի համար, իսկ պատասխանատուների առաջին շարքում կանգնած է նաև ինքը, ինչը նշանակում է, որ եթե Նիկոլը կորցնի իշխանությունը, համապատախսան գերատեսչության պադվալում հայտնվելու է նաև Գռզոյի կերած-խմած հետույքը:
1000 չէ, 1000000 հատ էլ տեսախցիկ դնես, մեկ է՝ վերջդ գալու է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել