
Պապոյան Գևորի լիդերի «հանճարը» կայանում է նաև նրանում, որ նրան հաջողել է այլասերել գաղափարներն ու հասկացությունները, բառի արժեքն ու նշանակությունը. այսուհետ չարքաշ անպատվության մեջ ապրելը կոչվում է խաղաղություն, իսկ արժանապատիվ կեցվածքը՝ պատերազմ:
Պապոյան Գևորը, իհարկե, շրջանցել է այն հարցը, թե եթե հիմա նույնիսկ քյալփաթինով է անհնարին իր բերանից քաշել «Շուշի» կամ «Հադրութ» բառերը, ապա ինչո՞ւ էր շեֆը 2021-ին նախընտրական ծրագրում գրում, թե Շուշին ու Հադրութը հետ են բերելու: Դե թող գրեր, որ ընտրվելու դեպքում լեզուն մտնցելու է մի տեղ ու դառնալու է Պուտինի ու Ալիևի խեղկատակը՝ խայտառակելով Հայաստանը: Սա՞ է խաղաղությունը, պատերազմից հետո քանի՞ անգամ է Ադրբեջանը հարձակվել ՀՀ սահմանների վրա ու քանի՞ հարյուր զոհ է տվել Հայաստանը: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, եթե Հայաստանի սահմանների ողջ երկայնքով Իլհամը շարունակում է կուտակել իր զորքը, իսկ ասենք Չավուշօղլուն հայտարարում է, թե Զանգերզուրն է թուրքի հայրենիքը: Նիկոլը կարողացե՞լ է իր «խաղաղության օրակարգով» զսպել թուրքերին, թե՞ միայն գրգռել է նրանց ախորժակն այնպես, ինչպես գայթակղիչ պոռնիկը՝ սեքսի կարոտ կալանավորին:
Ընդդիմությունն է, որ հայ ժողովրդին իրական, արժանապատիվ խաղաղություն է առաջարկում, քանի որ թուրքի առաջ ծնկած խաղաղություն չեն մուրում: Ընդ որում՝ այդպես է նաև մյուս բոլոր ազգերի ու պետությունների դեպքում, այդպես է կարգը միջազգային հարաբերություններում ու նույնիսկ պարզ կենցաղում: Ծնկածին բամփում են, չեն պարգևատրում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել