
Սա նշանակում է, որ ոչ միայն Նիկոլի «կռուտիտները» կարող են անպտուղ դուրս գալ. դժվար է պատկերացնել, որ այդքանից հետո հասարակության մեջ կարող են գտնվել շերտեր, որոնք կշարունակեն համակրել Նիկոլին:
Մյուս կողմից՝ բացառված չէ, որ եթե նույնիսկ հնչեն որոշ կարկառուն ՔՊ-ականների անուններ էլ, Նիկոլն էլի չկորցնի իրեն ու այդ փաստը որպես իր անաչառության մասին վկայող փաստ ներկայացնի միամիտներին: Օրինակ՝ կասի, որ եթե ինքն անձամբ գործ ունենար թմրանյութերի հետ, ապա իր ԱԱԾ-ն իշխանավորներին կպարտակեր, այլ ոչ թե կխայտառակեր: Մինչդեռ պետք է կատարյալ հիմար լինել՝ չհասկանալու, որ մեկ միլիարդ դոլարը գերազանցող թմրանյութն այնքան մեծ խմբաքանակ է, որ առանց բոլորի վերադասի անհնար է այն երկիր մտցնել կամ արտահանել Հայաստանի միջոցով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել