Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ազգային հավաքականում ավագի թևկապը ստանալուց հետո կիսվել է իր հույզերով.

«Ազգային հավաքականի ավագ լինելը միշտ խորհրդանշական է։ Մենք ներկայացնում ենք միլիոնավոր ֆրանսիացիների։ Իսկ հիմա ես երկիրը ներկայացնող թիմի ներկայացուցիչ եմ։ Սա անհավանական բան է, ես դրա մասին երազել եմ, երբ երեխա էի։

Երբ դու ավագ ես, կան մի շարք բաներ, որոնք չպետք է բաց թողնես։ Առաջին հերթին պետք է մտածել թիմի մասին: Ես չեմ ուզում լինել միակ խաղացողը, որը ղեկավարում է թիմը: Կարծում եմ՝ մենք թիմում շատ կարևոր այլ խաղացողներ ևս ունենք։

Իհարկե, ես կապող օղակ եմ նախորդ և նոր սերունդների միջև, բայց այս առումով ես որևէ ճնշում չեմ զգում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել