Որ Սաֆարյան Ստյոպիկի քրոջ ազդեցությունն իսկապես խիստ նեգատիվ է լինելու, կասկած չկա, քանի որ ՔՊ-ի սկզբունքայնությունն այս տիկնոջ հարցում ոչ միայն բացատրվում է Սաֆարյան Ստյոպիկի՝ Նիկոլի մի բանը լինելու փաստով, այլև՝ նրանով, որ ի դեմս Սեդայի ՍԴ-ում ՔՊ-ն ձեռք է բերում իր շահերի բացառիկ ներկայացուցչի ու համախոհի, որի անցած ուղին ամբողջությամբ գրանտակերային է, իսկ սա նշանակում է, որ այս կինը պրակտիկորեն սրբություն չունի, ինչն էլ, իհարկե, իշխանությունների կողմից ամենադրվատելի հատկանիշն է: Օրինակ՝ վաղը, եթե Նիոլին պետք եղավ ազգի շահերից ընդհանրապես չբխող մի փաստաթուղթ վավերացնել՝ «յուղ քսելով» Իլհամի սրտին կամ որևիցե ճչացող ապօրինություն կոծկել՝ պայմանավորված քաղաքական շահերով, ոչ մի պրոբլեմ չի ունենալու. Սեդան ՍԴ դագաղին խփվող այն վերջին մեխն է, որը զրոյացնելու է այդ ինստանցիայում իրական արդարության հասնելու վերաբերյալ մարդկանց բոլոր հույսերը՝ օրենքը վերջնականապես Նիկոլի զուգարանի թղթի վերածելով:
Քծնանքը գին ունի, ու այդ գինը Նիկոլը հիմա վճարում է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել