Օրերս ցանցում Հայաստանի հետ սահմանի ուղղությամբ Գյանջայի շրջանում ադրբեջանական տեխնիկայի շարասյան շարժը ցուցադրող կադրեր են հայտնվել, այս մասին գրում է «Рыбарь» Telegram-ալիքը։

«Մեր թիմը որոշել է նկարահանման ճշգրիտ վայրը. ավտոշարասյունը Խասաբաղի կողմից E60 մայրուղով շարժվում է դեպի հարավ-արեւմուտք՝ Գոյգյոլ շրջան:

Կոորդինատներ՝ 40.66786731644751, 46.46127777310265։

Շարասյունը՝ հավանաբար անձնակազմով կամ ռազմական բեռներով, շարժվում է դեպի Հայաստանի սահման՝ Վարդենիսի ուղղությամբ։ Երկու օր առաջ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները սադրանք են ծրագրում կոնկրետ այս հատվածում։

Վերջին շրջանում ավելացել են ադրբեջանական Telegram-ալիքներից ռազմատենչ հայտարարությունները։ Որոշ հրապարակումներ են եղել Ադրբեջանի քարտեզով, ներառյալ Հայաստանի Սյունիքի մարզի ներկայիս տարածքը։

Իսկ երեկ՝ մահմեդական օրացույցով Նոր տարվա նախաշեմին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանին անհրաժեշտ է ընդունել Ադրբեջանի իշխանությունների պայմանները։

Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից իրանական լրատվամիջոցներն ու ալիքները հերթական անգամ նշել են, որ ղարաբաղյան հարցը ուժային ճանապարհով լուծելու փորձը կառաջացնի Իրանի անհապաղ արձագանքը։

Այս պահին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը թեժանում է, եւ զինված հակամարտության վերսկսման նախադրյալներն ավելի ու ավելի շատ են։ Կոլեկտիվ Արեւմուտքին ձեռնտու է Անդրկովկասում էսկալացիան՝ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հարձակման ֆոնին Ռուսաստանի հարավային սահմաններում երկրորդ ճակատ բացելու համար»,- գրում է «Рыбарь»-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել