Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ն դիմել է երկրպագուներին Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ֆրանսիական ակումբը ընդհանուր 0։3 հաշվով պարտվեց մյունխենցիներին և դուրս մնաց մրցաշարից։

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մյունխենում ձեր անսասան և գնահատված աջակցության համար: ՊՍԺ-ի ընտանիքը գիտի, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, գիտի ինչպես վերականգնվել, գիտի ինչպես մնալ միասնական՝ չնայած առաջացող խոչընդոտներին: Միասին մենք միշտ ավելի ուժեղ ենք։

Մենք պետք է նայենք ապագային՝ նկատի ունենալով ակումբի գլխավոր նպատակը՝ հաղթել առաջնությունը։ Ֆրանսիայի 11-րդ տիտղոսը նվաճելը, որը նոր ռեկորդ կլինի, մնում է մեր առաջնահերթությունը։ Միասին մենք կառուցում ենք ակումբի ապագան»,- ասված է փարիզցիների՝ երկրպագուներին ուղղված էլեկտրոնային նամակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել