Armsport.am-ը գրում է.

«Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին գնահատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝  իտալական ակումբ տեղափոխվելու հնարավորությունը։

«Ինձ համար Մեսսին ֆուտբոլի էությունն է, և նա դա ցույց է տվել իր ողջ կարիերայի ընթացքում։ Նա լիովին արժանի էր [The Best] մրցանակին: 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչից հետո ես դուրս եկա խաղադաշտ և գրկեցի նրան, շնորհակալություն հայտնեցի, որ օգնեց իմ երազանքն իրականացնել։

Լեոն «Ինտերում»՝ բարդ է, և այո, կարծում եմ, թանկ»,- ասել է Ձանետին ESPN-ին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել