Սիրիական Կարմիր Խաչը կոչ է անում վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Սիրիային հատուկ տեխնիկայի և սարքավորումների մատակարարում է անհրաժեշտ, Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Խալեդ Հբուբատին։ Այդ մասին  տեղեկացնում Է «РИА Новости» գործակալությունից:

«Մենք կոչ ենք անում վերացնել Սիրիայի նկատմամբ շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար… մեզ անհրաժեշտ են ծանր սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ և հրշեջ հաշվարկներ որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու նպատակով:

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, վերացվեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները», - ասել է Հբուբաթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել