Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1602-ի, վիրավորվել է 3649 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Իդլիբի, Հալեպի, Համայի, Լաթաքիայի և Տարտուսի շրջաններում։

Ինչպես գրում է SANA լրատվական գործակալությունը մեծ թվով շինություններ են ավերվել և վնասվել  նաև Սիրիայի հյուսիսում ընդդիմության կողմից վերահսկվող շրջաններում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել