Evocabank-ը, ընդլայնելով առաջարկվող պրոդուկտների տեսականին ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, առաջարկում է ՀՀ և օտարերկրյա` առաջնային և երկրորդային շուկաներից նոր և օգտագործված սարքավորումների, ժամանակակից տեխնիկայի և տրանսպորտային միջոցների լիզինգային ֆինանսավորում:

 

Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ`

  • արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
  • բժշկական սարքավորումներ
  • շինարարական տեխնիկա
  • արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
  • ավտոմեքենաներ

 

Ի՞նչ է լիզինգը

Լիզինգը լիզինգային պայմանագրով գույքի ձեռքբերումն է նախատեսված որոշակի վճարի դիմաց` սահմանված պայմաններով և ժամկետով: Ֆինանսական լիզինգի պարագայում Բանկը ձեռք է բերում Լիզինգառուի կողմից ընտրված լիզինգի առարկան` վերջինիս այն հանձնելով վարձակալման` որոշակի հաստատված ժամկետով։ Վարձակալման ընթացքում Լիզինգառուն պարտավորվում է վճարել վարձավճար։ Վարձակալման ժամկետի ավարտին Լիզինգառուի ցանկությամբ լիզինգի առարկան կարող է սեփականության իրավունքով հանձնվել Լիզինգառուին:

 

Որո՞նք են լիզինգի առավելությունները

  • առանց գրավի առկայության
  • առանց նոտարական/կադաստրային ծախսերի
  • ԱԱՀ-ի հաշվանցումներ և ծախսագրումներ
  • լիզինգի առարկայի ձեռքբերում արտերկրից` գնման գործընթացին առանց հաճախորդի մասնակցության 
  • էքսպերտային գնահատում և խորհրդատվություն լիզինգային նախագծի վերաբերյալ

 

Evocabank-ում լիզինգային ֆինանսավորման մարման ժամկետը 6-72 ամիս է` կախված ձեռքբերվող լիզինգի առարկայից:

Տարեկան տոկոսադրույքը կազմում է`

  • ՀՀ դրամ՝ սկսած 10.5%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 28-17.48%)
  • ԱՄՆ դոլար՝ սկսած 8%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 54-14.57%)
  • Եվրո՝ սկսած 6%-ից (տարեկան փաստացի տոկոսադրույք` 39-12.31%)

 

Լիզինգի տրամադրման վերջնական պայմանները, մարման ժամկետը և տոկոսադրույքը կախված են լիզինգի առարկայի տեսակից, մատակարարից, բիզնեսի առանձնահատկություններից և այլ ռիսկերից:

 

Լիզինգային ֆինանսավորման այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել