Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-ի, ավելի քան 1000 մարդ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook-ում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«1042 վիրավոր, 326 զոհ Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում, զոհերի թիվը վերջնական չէ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զոհերի և վիրավորների մեծ մասը գրանցված է Լաթաքիա, Հալեպ, Համա և Տարտուս նահանգներում։

Ավելի վաղ Գանձասար շաբաթաթերթն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Սիրիայում զոհերի թվում կան նաև հայեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել