ՔՊ-ական Հակոբյան Վաղոն, ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ երևի փորձելով դրական տպավարություն թողնել երեխաների ու նրանց ուսուսիչների մոտ, հավաստիացրել է,որ իրենց իշխանության օրոք կրթական համակարգը շարունակաբար բարեփոխվում է. այդ բարեփոխումները կրում են ոչ միայն կրթական, այլև քաղաքական բնույթ, իսկ այն արատավոր երևույթները, որոնք գոյություն են ունեցել տարիներ շարունակ, այժմ վերացել են: Ի դեպ՝ Վաղոն վստահեցրել է նաև, որ Հաջողություն գրանցելու առաջին գրավականը լավ կրթություն ստանալն է:

Վաղոյի խոքերը հայաստանյան իրողությունների ֆոնին հնչում են խիստ անհեթեթ: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ի՞նչ է նկատի ունեցել Վաղոն «կրթական համակարգում քաղաքական բնույթի փոփոխության» տակ, և այդ ի՞նչ արատավոր երևույթներ են եղել նախահեղափոխական շրջանում, որ հիմա վերացել են:

Վաղոն ակնհայտորեն մանիպուլացրել է ու ավելի տպավորիչ թվալու համար գլխից դուրս բաներ է դուրս տվել. բացի այն, որ վերջին տարիներին կրթական համակրագում տեղի ունեցած փոփոխություններն առավելապես «չարեփոխումներ» են, քան բարեփոխումներ, միաժամանակ համակարգն է գերքաղաքականացվել, և եթե նախկինում ևս կար այդ երևույթը, ապա հեղափոխությունը ոչ միայն չլուծեց հարցը, այլև պրոբլեմն է՛լ ավելի խորացրեց՝ դարձնելով այն քրոնիկ՝ մի հիվանդագին վիճակ, որի խորացման ուղղությամբ տքնաջան կերպով «ճռռում» է Անդրեասյան Ժաննան:

Ինչ վերաբերում է լավ ապագայի ու կրթության միջև կապի մասին վաղոյական «առածին», ապա դա ևս դեմագոգիայի ժանրից է. նոր Հայաստանում առաջ է գնում, լավ ապագա է ունենում այն անհատը, որը առավելագույն հմտությամբ է վաճառում սեփական հայրենիքը թուրքին: ՔՊ-ականների քանի՞ տոկոսն է, օրինակ, հայերեն անսխալ թելադրություն գրում կամ մի քանի լեզուներով խոսում, երևի շատ չնչին տոկոսը, բայց մարդիկ ղեկավար են, մարդիկ պատգամավորներ ու «ասիչներ» են այս երկրում: Նիկոլն իր գոյությամբ իսկ վերջնականապես ջախջախում է Վաղոյի թեզը՝ լրիվ հակառակն ապացուցելով:

Ուզո՞ւմ եք, էրեխե՛ք ջան, ապագա ունենալ, մտածեք՝ ոնց անեք, որ թուրքի ագենտ դառնաք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել