Երևանի «Դինամո» մարզահամալիրում 5-օրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությանն այս տարի մասնակցում էին 95 մարզիկ, իսկ կանանցը` 14-ը:

Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոնների ըստ քաշային կարգերի դարձան` 48 կգ Բարսեղամ Հարությունյան, 51 կգ Ռուդոլֆ Գարբոյան, 54 կգ Հենրիկ Սահակյան, 57 կգ Արթուր Բազեյան, 60 կգ Արթուր Ղազարյան, 63,5 կգ Արթուր Շախպազյան, 67 կգ Արարատ Հարությունյան, 71 կգ Զավեն Գալստյան, 75 կգ Վախթանգ Հարությունյան, 80 կգ Համբարձում Հակոբյան, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյան, 92 կգ Անուշավան Մխիթարյան, 92+ Դավիթ Չալոյան:

Կանանց չեմպիոններն են` 48 կգ Գայանե Տեր-Բարսեղյան, 52 կգ Անուշ Գրիգորյան, 57 կգ Տաթևիկ Խաչատրյան:

Թե կանանց, թե տղամարդկանց հավաքականներն առաջիկա օրերին կսկսեն ուսումնամարզական հավաքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել